ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Քիշնևը Մոսկվայից ավելի հարգալից վերաբերմունք է պահանջում

Քիշնևը Մոսկվայից ավելի հարգալից վերաբերմունք է պահանջում
30.05.2017 | 21:43

Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ Ռուսաստանից ավելի հարգալից վերաբերմունք է պահանջում հանրապետության նկատմամբ։ Ի պատասխան ռուս 5 դիվանագետների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու որոշման վերաբերյալ հարցին նա ասել է. «Մենք գնահատում ենք ՌԴ-ի հետ հարաբերությունները և անցյալ, և այս տարի այդ ուղղությամբ շատ ջանքեր գործադրեցինք, սակայն մենք ևս հարգալից վերաբերմունք ենք ցանկանում ստանալ՝ չնայած փոքր երկիր ենք։ Մենք ԱՊՀ անդամ ենք, որի օրենքներին պետք է հետևեն համագործակցության բոլոր անդամները»,- ասել է Պավել Ֆիլիպը։


Նա ափսոսանք է հայտնել, որ Մոլդովայում «այդպես էլ պատասխան չստացան Քիշնևում ՌԴ-ի դեսպանատուն հղած նոտային», որտեղ Մոլդովան վրդովմունք է հայտնել Ռուսաստանի հետ սահմանին մոլդովացի պաշտոնյաների նկատմամբ չափազանց խիստ վերաբերմունքի պատճառով։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ